Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ





Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

Ծննդաբերել կեսարյան հատմա՞ն, թե՞ բնական ճանապարհով

 

Որքան էլ բնական եղանակով ծննդաբերությունը համարվում է լավագույն ճանապարհը, այնուամենայնիվ, ողջ աշխարհում  հետզհետե ավելանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունների թիվը: Ըստ վիճակագրության` աշխարհում ամեն 10-րդ երեխան ծնվում է կեսարյան հատման ճանապարհով:

«Բնական ճանապարհով ծննդաբերությունը նորմալ ծննդաբերություն է` ցանկալի և բնության կողմից ընտրված: Եթե առաջ են գալիս որոշ  բարդություններ, ապա նոր պետք է կատարել կեսարյան հատում",-ասում է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մելս Ավագյանը:

Այդ ցուցումները լինում են բացարձակ և հարաբերական: Բացարձակի դեպքում նախապես պլանավորված կարգով կնոջը նախապատրաստում են կեսարյան հատման: Դա կարող է լինել կնոջ ընկերքի սխալ ձևավորման, պտղի սխալ դիրքի, կոնքերի նեղության, արյան բարձր ճնշման, սեռական օրգանների հերպեսի, արհեստական բեղմնավորման, մոր մոտ առկա հիպերտոնիայի, երիկամների, սրտի հիվանդությունների, ողնուղեղի վիրահատության, աչքերի թույլ տեսողության, նախկինում կեսարյան հատումով ծննդաբերելու և մի շարք այլ դեպքերում:

Իսկ անկանխատեսելի իրավիճակներից են, օրինակ, ծննդաբերության ժամանակ կնոջ մոտ ընկերքի վաղաժամ շերտազատումը, որն առատ արյունահոսության պատճառ է դառնում, պտղի դիրքի հանկարծակի փոփոխությունը, պորտալարի անջատումը, երբ երեխան դադարում է թթվածին ստանալ, կամ երբ հայտնաբերվում է արգանդի ուռուցք, որը փակում է ծննդուղիները: Անկանխատեսելի կեսարյան հատման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ հանկարծակի տեղի է ունենում պտղի սրտի զարկերի արագացում կամ դանդաղում."Դա կոչվում է պտղի սուր թթվածնաքաղց,-բացատրում է բժիշկը,- մենք ոչ թե միանգամից գնում ենք վիրահատման ճանապարհով, այլ աշխատում ենք նախ բուժել թթվածնաքաղցը: Սակայն երեխան երկար չի կարող դիմանալ, և եթե զգում ենք, որ մեզ չի հաջողվում կանխել դա, ապա անմիջապես դիմում ենք կեսարյան հատման միջոցին":

Եթե հղին որևէ խնդիր չունի, սակայն ցանկանում է կեսարյան հատման միջոցով ծննդաբերել, ի՞նչ  պետք է անի բժիշկը."Մեզ մոտ` Հայաստանում, կնոջ ցանկության դեպքում կեսարյան հատում կատարելու ինչ-որ կանոնակարգ գոյություն չունի",-ասում է Ավագյանը` միաժամանակ խոստովանելով, որ մեզ մոտ այդ հարցը արդեն գլուխ է բարձրացրել:

Որքան էլ բժիշկը նախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը, այնուամենայնիվ նա պարտավոր է հղի կնոջ կարծիքը ևս հաշվի առնել."Եթե կինը հոգեբանորեն պատրաստ չէ անցնելու ծննդաբերական ցավերի միջով, ապա նա խնդիրներ հաստատ կունենա",-ասում է նա:

Կանանց շրջանում կեսարյան հատման միջոցով ծննդաբերելու միտումը բժիշկը բացատրում է նրանով, որ շատ կանայք բնականոն ճանապարհով ծննդաբերելիս ծանր սթրեսի են ենթարկվում կամ կարծում են, որ դեֆորմացվում են, ենթարկվում ֆիզիոլոգիական փոփոխությունների և այլն: Իսկ կեսարյան հատման վերաբերյալ մտածում են, թե դա ընդամենը մի սպի է թողնում."Վիրահատությունը մնում է վիրահատություն, և դա կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել կնոջ օրգանիզմում` արգանդի բորբոքում, որովայնի խոռոչի թարախակալում, աղիքների անանցանելիություն, վերքի թարախակալում, անզգայացման հետևանքով առաջացող բարդություններ և այլն",- թվարկում է բժիշկը:

Ըստ նրա, կեսարյան վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում կրկին ծննդաբերել նույն եղանակով` առնվազն երկու տարի ընդմիջումից հետո, քանի որ արգանդի վրա առաջանում է սպի, որը բնական եղանակով ծննդաբերության ժամանակ կարող է բարակել, պատռվել և անկանխատեսելի բարդություններ առաջ բերել."Բայց կեսարյան հատումով ծննդաբերած կնոջ երկրորդ հղիությունը չպետք է հասցնել մինչև 40 շաբաթականի, այլ պետք է 37 շաբաթը լրանալուն պես հղին պառկի, հետազոտվի և նախապատրաստվի վիրահատության",-ասում է նա:

Ըստ Ավագյանի` իրենց հիվանդանոցում տարվա կտրվածքով ծննդաբերությունների 17-20 տոկոսը կատարվում է կեսարյան հատման միջոցով: Այս ցուցանիշը բժիշկը նորմալ է համարում, բայց միաժամանակ նշում է, որ այն աճելու միտում ունի."Հատկապես 19-20 տարեկանները մտնում են ծննդատուն ու ասում ` կեսարյան եմ ուզում ու վերջ",- ասում է նա:

Ինչքան էլ բժիշկն այդ պահին փորձում է հղիին բացատրել, որ եթե չկան խնդիրներ, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունն ամենաճիշտն է, միևնույն է, նա չի ընդունում."Եվ եթե կինը համառորեն պնդում է, ապա սկսվում է ծննդաբերական ուժերի թուլացում, ջրերն են արտահոսում, այդ հոգեվիճակից երեխայի սրտի բաբախներն անկանոն են դառնում,- ասում է նա,- այդ դեպքում ավելի լավ է կեսարյան հատումը, քան բնական եղանակով ծննդաբերությունը":

Որո՞նք են բնական ճանապարհով ծննդաբերության առավելությունները: Ըստ բժշկի, բնական ճանապարհով ծնված երեխաները, անցնելով ծննդաբերության բոլոր փուլերով, ձեռք են բերում բնական հորմոնների որոշակի քանակ, որը կարևոր է, որ երեխան լինի առավել առողջ և ամուր."Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխաներին մենք կարծես զրկում ենք այդ կարևոր ճանապարհն անցնելուց և այդ ամբողջ բնական ինֆորմացիան ստանալուց",- ասում է Ավագյանը:

Ի՞նչ է պետք, որպեսզի կինը ծննդաբերության գնա համարձակ և առանց հոգեբանական սթրեսի:

«Մեր կանայք բնական ճանապարհով ծննդաբերությունից խուսափում են հիմնականում ցավի պատճառով, որը չափազանցված է: Եվ եթե կինը հոգեբանորեն նախապատրաստվել է ցավոտ ծննդաբերության, ապա այն անպայման ցավոտ կլինի,-ասում է նույն հիվանդանոցի բժշկուհի Նաիրա Վարդանյանը:- Ուստի շատ կարևոր են կանանց կոնսուլտացիաները, որոնց ընթացքում հղին պետք է մանրամասն տեղեկանա, թե իր հետ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու ծննդաբերության ժամանակ: Եթե կինը ճիշտ պատկերացում կազմի ծննդաբերության մասին, ապա համոզված եմ, որ կնախընտրի բնական եղանակով ծննդաբերությունը":

Ըստ Ավագյանի` բնական եղանակով ծննդաբերությանը նախապատրաստելը մեկ-երկու օրվա խնդիր չէ. այդ իրազեկությունը պետք է սկսվի ոչ միայն կանանց կոնսուլտացիաներից, այլև դեռահասության տարիքից."Դպրոցից սկսած` մենք պետք է աղջիկ երեխային պատրաստենք, ներկայացնենք, թե ինչ բան է սեռական կյանքը, ինչ բան է հղիությունը, ծննդաբերությունը: Այս հարցում նաև մոր դերն է կարևոր, բայց մեր մայրերը, ընդհակառակը, չեն ուզում, որ երեխաները շատ բան իմանան: Աղջիկը սկսում է հասունանալ, բայց նույնիսկ չգիտի, թե ինչ բան է դաշտանը":

impoqrik.am

Comments: