fbyoutube

Հաշվարկվել է հղիության համար ամենահարմար տարիքը

 

Բժիշկները հաշվարկել են կնոջ համար երեխա ունենալու ամենահարմար տարիքը, ըստ այդմ համարվում է, որ դրա համար ամենահարմար ժամանակը 20- 30 տարեկանն է: Ներկայումս կանայք գնալով ավելի հաճախ են հետաձգում առաջնեկի ծնունդը՝ կարծելով, որ 35-ից հետո այդ հարցով զբաղվելը բնավ ուշ չէ:  Նման կարծքի պատճառները տարբեր են՝ կարիերա, ֆինանսական դժվարություններ, սեփական բնակարանի բացակայություն, միայնակություն:

Ընդ որում, աղջիկներն այնքան էլ տեղեկացված չեն, որ տարիքին զուգընթաց մեծանում է ոչ այնքան առողջ երեխայի ծնվելու հավանականությունը:  35 տարեկանից բարձր կանանց երեխաների մոտ ամենահաճախակի հանդիպող հիվանդությունը Դաունի համախտանիշն է՝ կապված երեխայի քրոմոսոմային շեղումների հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ընդ որում, բժիշկները նշում են, որ եթե կինն առողջ կենսակերպ է վարում նախքան երեխայի բեղմնավորումը, ապա առողջ երեխայի ծնվելու հավանականությունը նշանակալիորեն մեծանում է:

Comments: