fbyoutube

Ալվինա Առաքելյան «Կյանք»

 

Կյանքը բոլորիս շատ կարճ է թվում,
Եվ այն արագ թռչում է գնում,
Մարդ կա իր կյանքում շատ բան է անում,
Եվ, իր կյանքն արագ, իզուր չի անցնում:


Եթե այս կյանքում այդ մարդու նման,
Լավ գործեր անես, ու լավ արարքներ,
Ապա քո կյանքն էլ իզուր չի գնա,
Ու քո կյանքում հուշեր կմնա:

Այդ հուշերն այնքան խորը կլինեն,
Քո նախնիներն հպարտ կլինեն,
Քո արարքներով ու քո գործերով,
Քո բարությամբ ու մարդ լինելով,

Դրա համար էլ շատ է կարևոր,
Կյանքը ճիշտ ապրես, բարձունքի հասնես,
Ճանաչված լինես ու լավը լինես,
Որ այս կյանքում բարձունքի հասնես:

Comments: