Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ





Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

Հովհաննես Թումանյան «Մարոն»

1

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափին`

Ձեռը տըված ճակատին`

Միտք է անում տըխրադեմ,

Ինչ է ուզում` չըգիտեմ…

Պաս չենք էնտեղ մենք ուտում,

Ու ջերմեռանդ աղոթում,

Ժամ ենք գնում ամեն օր,

Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վընաս

Գալիս է մեզ անպակաս:

Ահա պատմեմ ձեզ մի դեպք,

Մի պատմություն, որ երբեք

Հիշատակով տըխրալի

Սըրտիս հանգիստ չի տալի:

2

Մեր գյուղից վեր մինչ էսօր

Կա ուռենի մի սըգվոր:

Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված`

Կանգնած է դեռ ու շոգին

Հով է տալիս մըշակին:

Գիժ, լեռնային մի վըտակ

Խոխոջում է նըրա տակ,

Խաղում կանաչ մարգերում:

Էն առվակում կեսօրին,

Երբ որ շոգից նեղանում,

Գընում էինք լողանում:

Տըկլոր, աշխույժ խըմբակով,

Աղաղակով, աղմուկով

Խաղում էինք, վազվըզում

Գույն-գույն մանրիկ ավազում:

Կամ հետևում հև ի հև

Թիթեռնիկին ոսկեթև,

Ու միշտ հոգնած ժամանակ,

Էն մենավոր ծառի տակ

Նըստում տըխուր մի քարի,

Գերեզմանին Մարոյի…

Մարո, անբախտ, վաղամեռ,

Դու մանկության իմ ընկեր,

Որքան ենք մենք խաղացել,

Իրար սիրել ու ծեծել…

3

Ժիր էր Մարոն, դուրեկան,

Նոր էր իննը տարեկան,

Նըրանց տանը երբ մի օր

Եկան երկու եկավոր:

Ու Մարոյի մայրիկը

Երբ որ բերավ, դրավ լիքը

Խոնչեն նըրանց առաջին,

- Շնորհակալ ենք մենք, ասին,

Տաշտներդ լի հաց լինի,

Դռներըդ միշտ բաց լինի.

Հաց չենք ուզում ձեզանից,

Հող տըվեք մեզ ձեր տանից…

Էն ժամանակ Մարոյի

Հայրիկն առավ արաղի

Լիքը բաժակն ու ասաց.

- Կամքդ լինի, Տեր Աստված…

Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին:

4

Չոբան Կարոն սարերի

Մի հովիվ էր վիթխարի.

Բոյ-բուսաթին նայելիս

Մարդու զարզանդ էր գալիս.

Բայց զոքանչը անսահման

Սիրում, փարում էր նըրան:

Շատ էր սիրում և Մարոն.

- Լավն է, ասում էր, Կարոն,

Բերում է ինձ ամեն օր

Կանեփ,չամիչ ու խընձոր…

5

Մին էլ Կարոն աղմուկով

Եկավ զուռնով-թըմբուկով,

Ու Մարոյին զուգեցին,

Երեսին քող ձըգեցին,

Հինա դըրին ձեռքերը…

Եկավ խաչով տերտերը,

Տարավ ժամում կանգնեցրեց.

- Տե՞ր ես, որդյակ, հարցըրեց:

- Տեր եմ, ասավ մեր Կարոն,

Լուռ կանգնած էր միշտ Մարոն…

Հայրն էլ եկավ ու ծեսին

Էսպես օրհնեց իր փեսին.

- Ջաղացդ միշտ հերթ լինի,

Մեջքըդ ամուր բերդ լինի…

Իսկ երբ հնչեց “տարան հա” - ն

Նըրան փեսի տուն տարան:

Պըսակեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին:

6

Թե գըրբացի չար ջանքով,

Գիր ու կապով, բըժժանքով

Մանուկ սիրտը կըտրեցին,

Կամ թե նըրա հանդերձին

Էն անհոգի չար ջադուն

Քըսեց գիլի ճըրագուն…

Էդ չիմացավ ոչ ոք պարզ,

Միայն փոքրիկ նորահարս

Մարոն ատեց իր մարդուն.

Փախավ, եկավ ետ հոր տուն:

Եկավ լացեց նա վըշտոտ,

- Ես չեմ գնա նրա մոտ.

Ես սիրում եմ մայրիկին,

Ես չեմ ուզում լինել կին…

7

Հայրիկն էնժամ բարկացավ,

Ծեծեց նըրան ու ասավ.

- Դուրս իմ տանից սևերես,

Ետ չնայես դեպի մեզ,

Ոտ չըդնես էլ տունըս…

Մըրոտեցիր անունս…

Լալով, ծածկած իր դեմքը,

Թողեց Մարոն հոր շեմքը:

8

Ու հալածված իր հորից,

Փախած չոբան Կարոյից,

Սոված, պատռած շորերով,

Կորչում էր նա օրերով:

9

Շատ ամիսներ անց կացան…

Դիմաց սարից մի չոբան

Ձեն էր տալիս մի օր մեզ,

Թե` իմացեք, որ էսպես

Կարմիր շորով մի խիզան

Ընկավ ձորը, մի կածան…

Դուրս թափվեցինք մենք գյուղից,

Հեռու կանգնած, երկյուղից,

Տեսանք` ահեղ էն ձորում

Ոնց էր լալիս ու գոռում

Մարոյի հայրն ալևոր,

Մայրը ճըչում սըգավոր:

Շատ լաց եղավ և Կարոն…

Մեռավ, գընաց մեր Մարոն:

10

Սակայն անբախտ նըրա դին

Պապի կողքին չըդըրին:

Գյուղից հեռու մինչ էսօր

Կա ուռենի մի սըգվոր:

Էն մենավոր ծառի տակ

Փոս փորեցին մի խորին,

Առանց ժամ ու պատարագ

Մեջը դըրին Մարոյին,

Էն սև քարն էլ տաշեցին,

Բերին վըրեն քաշեցին:

11

Շատ եմ տեսել, երբ սըգվորը

Մայրը մենակ, սևաշոր,

Կորանալով էն քարին`

Ձեն էր տալիս Մարոյին…

- Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջան,

Ո՞վ անիծեց, Մարո ջան,

Ո՞ւր փախար դու, Մարո ջան,

Տուն արի, տուն, Մարո ջան,

Խո՞ր ես քընել, Մարո ջան,

Չես զարթնում էլ, Մարո ջան…

Կորանալով էն քարին`

Ձեն էր տալիս Մարոյին.

Խունկ էր ծըխում, մոմ վառում,

Որ գիշերվան խավարում

Փայլփըլում էր մեն-մենակ

Հեռվից երկար ժամանակ:

Comments: