Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

 

fbyoutube

Բարի գալուստ
ՀԵՔԻԱԹ





Ремонт ноутбука своими руками. Быстрый и гарантийный ремонт ноутбуков. Срочный ремонт ноутбуков. Ремонт компьютеров на дому. Быстрый ремонт компьютеров своими руками. Настройка и ремонт компьютеров. Java уроки для начинающих. Лучшие java уроки. Учим язык Java с нуля. Обзор смартфонов samsung. Качественный обзор смартфонов samsung galaxy. Обзор смартфона samsung galaxy s4. Фото картинки приколы. Самые новые картинки приколы. Лучшие приколы картинки. Скачать аддоны для wow. Самые новые аддоны для wow скачать. Скачать аддоны для wow быстро и без реги. Видео уроки python. Лучшие python уроки. Учим язык python с нуля. Скачать шаблоны для Joomla. Самые новые joomla шаблоны. Бесплатные шаблоны для Joomla.

Հովհաննես Թումանյան «Թմբկաբերդի առումը»

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հեյ, պարոններ, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրուն տիկնայք, ջահել տըղերք,

Լավ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լավ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնեկ նըրան, ով իր գործով

Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անեծք նըրա չար գործին,

Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին:

Ես լավության խոսքն եմ ասում,

Որ ժպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.

Լավ արարքը, լավ մարդուն:

Էյ, լավ կենաք, ականջ արեք,

Մի բան պատմեմ հիմի ձեզ,

Խոսքըս, տեսնեք, ո՞ւր է գընում,

Քաջ որսկանի գյուլլի պես:

Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,

Եկավ Թըմկա բերդը պատեց,

Ինչպես գիշերն էն խավար:

- Հեյ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,

Անմա՞հ էիր քեզ կարծում.

Եկ, բերել եմ ես քու մահը,

Ինչ ես թառել ամրոցում:

Մի պարծենա, գոռոզ Նադիր,

Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շատ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,

Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,

Դաշտը իջավ արյունի:

Ու քառասուն օր, քառասուն գիշեր

Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,

Բերդի գըլխին հավասար:

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,

Նըրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով

Իր ամրոցն է դառնում նա.

Սպասում է էնտեղ կինը,

Ջահել կինը սևաչյա:

2

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

Շահերի դեմ կըգնար:

Սիրո հընոց,

Կրակ ու բոց`

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր`

Էնպես շուրթեր

Թե հաղթություն քեզ մաղթեն,

Էլ քեզ ոչ Շահ,

Ոչ ահ ու մահ,

Ոչ զենք ու զորք կըհաղթեն:

3

Ու կըռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նըրան` իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նրա հայացքում,

Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,

Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:

Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,

Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,

Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,

Որ դաշտն է իջնում առյուծի նըման:

Թե սիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,

Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,

Հանգիստ կըտիրես և Թմբուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժաանակ:

4

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.

Ինչը կըհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին

Կինն ու գինին:

Արևի նման ճակատը պայծառ,

Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,

Ով կանի նրան գետնին հավասար,

Թե չըլինին

Կինն ու գինին:

Պարում է ասես կըռիվ գընալիս,

Գետընքից վերև թըռչում ման գալիս.

Ով ցած կըբերի նըրան թըռչելիս,

Թե չըլինին

Կինն ու գինին:

5

Ու ղրկեց Շահը իր թովիչ երգչին.

Գնա տես, ասավ, Թըմկա տիրուհուն,

Երգի իմ սերը նըրա առաջին,

Պատմիր իմ փառքը ու գանձը անհուն:

Խոստացիր նըրան իմ ոսկի գահը,

Խոստացիր նըրան ամեն, ամեն բան,

Ինչ որ կարող է խոստանալ Շահը,

Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

Ուր ահեղ կռվով չի մտնիլ արքան,

Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.

Եվ ահա մի օր ծեր, թափառական

Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ:

6

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,

Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.

Զարկում են, զարկում դուշման զորքերը,

Արյուն է հոսում էն Քըռի նըման:

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,

Արյուն է հոսում էն Քըռի նըման.

Երգում է աշուղն իր Շահի սերը,

Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին.

Եվ վըրդովում են իր միտքը թաքուն

Դավաճան գործի ամոթը խորին

Եվ արքայական փառք ու մեծություն…

Լըսու՞մ ես դու, սիրուն տիկին,

Այ նազանի աննըման.

Նայի Շահին, իրեն զորքին,

Աշխարհի տերն անսահման…

Մեզ պես տըկար մարդ է նա էլ`

Սիրուններին միշտ գերի.

Քու ճակատին թագ է վայել,

Լինես շքեղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…

Ու դարձավ նա լուռ, դալուկ, մըտախոհ,

Ու քունը փախավ սիրուն աչքերից…

7

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,

Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,

Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,

Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ:

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,

Ցերեկ է արել խավար գիշերը.

Հեղեղի նըման հոսում է գինին,

Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն.

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

Հապա լցրեք, իմ քաջ հյուրեր,

Բաժակներդ լիուլի,

Խըմենք - Աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ Թաթուլի:

Էյ, Տեր Աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ իշխանի,

Նըրա շուքը միշտ հանապարզ

Մեր գըլխիցը անպակաս:

Ու թընդում է Թըմբուկ բերդը

Էն աղմուկից խընդության.

Որոտում են տաղն ու երգը

Գոռ ձայներով հաղթական:

- Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,

Սարի արծիվը շեշտակի թափով:

Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,

Թըշնամու հոգին լըցնում սարսափով:

Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,

Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:

- Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,

Էն թուրն է շաչում էնպես ահարկու:

Ինչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ինչ Շահ կըկանգնի նըրա առաջին:

Ու չի դադարում երգի հետ վարար

Կախեթի գինին խելագար հոսել.

Խմում են տիկնոջ թանկ կյանքի համար,

Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խըմում են կըռվող քաջերի փառքին,

Որ կըռվի դաշտում կյանք չեն խնայում,

Եվ ընկածների սուրբ հիշատակին,

Որ երկընքիցն են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

- Օֆ, տիրուհի, Աստված վկա,

Էլ չենք կարող մենք խըմել.

Էլ ուժ չկա, էլ տեղ չըկա,

Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը,

Պապանձում է ու մարում,

Հարբած, հոգնած տերն ու զորքը

Մըրափում են խավարում:

8

Լուռ ու խավարչտին կամարների տակ,

Հոգնած ու քնած բազմության վըրով

Թըռչում են, թռչում, սև, չարագուշակ

Երազներն ահեղ, անվերջ խըմբերով:

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը

Որ վիշապ օձը եկել է ահա,

Եկել փաթաթվել, իր բերդը պատել,

Գլուխը դըրել ետ պոչի վրա:

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,

Իրեն գլուխը բարձրացնում է վեր,

Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,

Մինչև Թաթուլի պալատն ու տըներ:

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը

Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,

Ու իբր ասում է` վեր կաց, իմ հրեշտակ,

Թող, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,

Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,

Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ

Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

9

Էյ, հսկեցեք, ի՞նչ եք քընում,

Քաջ զինվորներ Թաթուլի.

Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,

Քուն չի աչքին մոտ գալի:

Չըլինի՞ թե հաղթահարված,

Ճարը հատած թըշնամին

Դավ է դընում մութն ու մեռած

Կես գիշերվա էս ժամին:

Վեր կացեք, վեր, ամբողջ գիշեր

Մարդ է գընում ու գալի.

Հեյ, զարթնեցեք, առյուծ քաջեր,

Պահապաններ Թաթուլի:

Վեր կացեք, վեր, հարբեցրել է

Իր հաղթական հյուրերին,

Բաց է անում դուռն ու դարպաս

Ձեր դավաճան տիրուհին:

Դավ…դավ…ելեք…կոչնակ…պահնակ…

Զենք առեք շուտ… ձի հեծեք ձի…

Ճըռընչում են, դըղըրդում են

Դարպասները երկաթի…

10

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած

Քընած են բերդի և զորքերն, և տեր,

Ու հավիտյան էլ մընացին քնած,

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նըստած է Շահը. նըրա առաջին

Ահա իրիկվան քեֆի սեղանը.

Նայում է Շահը անտեր գահույքին,

Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,

Ու մի հավատալ երբեք ոչ մեկին.

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա

Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.

- Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա.

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

- Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.

Անհուն ցասումից մըռընչաց Շահը.

- Հեյ, դահիճ, գոռաց գազանի նըման.

Դահիճը իսկույն մըտավ սրահը:

11

Դահիճն եկավ ոտից գըլուխ

Կարմիր հագած ու արյուն,

Ու դուրս տարան իր պալատից

Թըմկա չքնաղ տիրուհուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,

Որ կանգնած է մինչ էսօր,

Էն ահավոր քարի ծերից

Գըլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից

Ագահ սիրտը լափեցին,

Ցին ու ագռավ իջան ամպից,

Սև աչքերը հանեցին:

Անցավ անտես ու աննըման

Էն սիրունը աշխարհից,

Ինչպես ծաղիկն անցած գարնան,

Որ չի ծաղկիլ էլ նորից:

Անցավ զալում էն մեծ արքան

Իրեն փառքով ու զորքով,

Անցավ Թաթուլն էն հաղթական

Ու իր քաջերն էն կարգով:

Ու նրանցից մենակ անմեռ

Էս զրույցը հասավ մեզ,

Որ մեզանից հետո էլ դեռ

Պետք է խոսվի միշտ էսպես:

12

Հեյ, պարոններ, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրուն տիկնայք, ջահել տըղերք,

Լավ ուշ դըրեք իմ խաղին:

Ամենքըս էսպես հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

Անց ենք կենում… միայն անմահ,

Գործն է խոսվում լավ ու վատ.

Ախ, երանի` ով մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ:

Comments: