fbyoutube

Հղի կանանց երկար կանգնել չի կարելի

Եթե հղի կինն աշխատանքի վայրում երկար ժամանակ կանգնած է անցկացնում, նա, ամենայն հավանականությամբ, փոքր երեխա կծննդաբերի:

Ռիսկի խմբում են գտնվում բժիշկները, վաճառողները, երեխաներին խնամողները և այլն: Նրանց երեխաները սովորաբար փոքր գլուխ են ունենում, ինչը խոսում է դանդաղ զարգացման մասին: Այս օրինաչափությունը բացահայտել են 4680 ապագա մայրերի ուսումնասիրությունները:

Կանանց մոտ հարցում էր կատարվում ֆիզիկական ակտիվությունը պարզելու համար: Միաժամանակ ուսումնասիրվում էր երեխայի ներարգանդային զարգացումը: Ոտքի վրա երկար ժամանակ անցկացնող կանանց երեխաների գլուխը 1 սմ-ով փոքր էր նորմայից: Պտղի զարգացման վրա ազդում էր նաև աշխատանքային օրվա տևողությունը:

Երեխայի ու մոր համար լավագույնը շաբաթական 36 աշխատանքային ժամն է:

Comments: