fbyoutube

Ծննդի ժամանակ երեխայի քաշի վրա ազդում է հոր ազգությունը

Ամերիկացի գիտնականները հետազոտությունների շարք են անցկացրել՝ պարզելու համար ծննդի ժամանակ երեխայի քաշի վրա ազդող գործոնները: Նախորդ հետազոտությունների ժամանակ նրանք պարզել էին, որ երեխայի քաշի վրա կարող է ազդել մոր ծագումը, իսկ նոր հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ դա վերաբերում է նաեւ հոր ծագմանը:

Գիտնականները եկել են եզրակացության, որ նույն քաշը կարող է տարբեր կերպ ընկալվել տարբեր էթնիկ խմբերում: Օրինակ, շատ ասիացի երեխաների քաշը կարող է անբավարար համարվել Արեւմտյան Եվրոպայում ծնված երեխաների համար, բայց միաժամանակ ասիացիների համար դա շատ նորմալ է, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները անդրադարձել են նաեւ նրան, թե ծնողների ապրելու վայրն ազդո՞ւմ է ապագա երեխայի քաշի վրա: Օրինակ, եթե ծնողները ապրել են խիտ բնակեցված տարածքներում, ապա նույն ազգության մյուս երեխաների համեմատ, նման ծնողների երեխաների քաշն ավելի քիչ է:

Comments: