fbyoutube

Եթե պլանավորում եք հղիանալ, ապա փոխեք ապագա հայրիկի սննդակարգը

Եկեք պարզենք, թե ինչպիսի մթերքներից է կախված տղամարդու ֆերտիլությունը: Ինչպե՞ս բարձրացնել սերմնահեղուկի որակը ճիշտ կազմված սննդակարգի օգնությամբ:

Սպերմատոզոիդները փոքրիկ բջիջներեր են, որոնց բնությունը տվել է սերնդի շարունակման կարևոր առաքելությունը: Որպեսզի սպերմատոզոիդները կարողանան իրականացնել իրենց ֆունկցիան, դրանք պետք է լինեն շարժուն, ունենան ճիշտ կառուցվածք, և բացի այդ՝ պետք է քանակապես շատ լինեն: Իսկ դրա համար պետք է բալանսավորված սնունդ: Չէ՞ որ մարդու օրգանիզմի բոլոր բջիջները ձևավորվում են այն ամենից, ինչ ուտում է մարդը:

Ցավոք սրտի, տղամարդու սննդակարգային նախընտրությունների ցանկը կազմված է այնպիսի մթերքներից, որոնք պարունակում են չափազանց քիչ օգտակար նյութեր, որպեսզի դրանցից հնարավոր լինի լիարժեք սպերմատոզոիդների ձևավորումը: Օրինակ, շատ տղամարդիկ օրգանիզմի համար անհրաժեշտ և անփոխարիների ամինաթթուների աղբյուր հանդիսացող բնական մսի փոխարեն նախընտրում են օգտագործել պատրաստի կիսաֆաբրիկատներ, որտեղ օգտակար նյութերն արդեն իսկ ոչնչացված են սառեցման կամ երկար պահպանման հետևանքով: Օգտակար չէ նաև շատերի համար ուրբաթ օրվա սովորական «դեսերտը»՝ գարեջուրը չիփսերով:

Եկեք պարզենք, թե որ մթերքներից է կախված տղամարդու ֆերտիլությունը: Ինչպե՞ս բարձրացնել սերմնահեղուկի որակը ճիշտ կազմված սննդակարգի օգնությամբ:

Համաձայն հին հունական առասպելի՝ կաղ և անհավասարակշռված Հեֆեստը բեղմնավորվել էր աստվածուհի Հերայի և հարբած Զեֆսի կողմից: Ինչպես ասվում է՝ «հեքիաթն ինչքան էլ որ սուտ է, սակայն իր մեջ ունի ակնարկ»: Ժամանակակից հետազոտությունները հաստատում են, որ «հարբած» բեղմնավորումը մեծացնում է ապագա երեխայի մոտ շեղումների հավանականությունը:

Բացի այդ, ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ նաև տղամարդկանց կողմից այդքան սիրված գարեջուրը, նպաստում են էստրոգենի՝ կանացի հորմոնների ուժեղացված սինթեզին և ճնշում է տղամարդու հորմոն տեստոստերոնի սինթեզը: Արդյունքում խանգարվում է սպերմատոզոիդների զարգացման պրոցեսները: Հետևաբար, եթե տղամարդը ցանկանում է ունենալ առողջ երեխա, ապա ճիշտ կլինի ոգելից խմիչքից հրաժարումը նախատեսվող բեղմնավորումից առնվազն մի քանի ամիս առաջ:

Ինչ է կարելի և ինչ՝ ոչ

Հայտնի է, որ ճարպային սննդի հանդեպ հակումը վնաս է մարմնի կազմվածքին և բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Սակայն ոչ բոլորն են հասկանում, թե մասնավորապես ինչն է համարվում ճարպային սնունդ: Բայց չէ՞ որ վերջիններիս շարքում են դասվում նաև շատերի կողմից սիրված բեկոնը, խոզի ապխտած կողերը և տապակած կարտոֆիլը,  սերվելատը և պանրի շատ տեսակները: Մթերքի այս բոլոր տեսակները ոչ միայն նպաստում են քաշի ավելացմանը, այլ նաև ազդում են սպերմատոզոիդների քանակի և որակի վրա: Դա կապված է այն բանի հետ, որ ավելորդ ճարպային հյուսվածքը խթանում է կանացի հորմոն էստրոգենի սինթեզին, ինչն էլ արգելակում է սպերմատոզոիդի սինթեզը:

Երկրորդ «թշնամին» արագ պատրաստման սնունդն ու կիսաֆաբրիկատներն են: Վերջիններս պարունակում է լիարժեք սպերմատոզիոդների ձևավորման և հասունացման համար անբավարար քանակությամբ օգտակար նյութեր:  Կանոնավորապես կիսաֆաբրիկատներով և արագ պատրաստման սնունդով սնվող տղամարդկանց մոտ կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ նրանց մոտ սպերմատոզիոդների քանակը 43%-ով, իսկ սերմնահեղուկի կոնցենտրացիան 38%-ով պակաս է եղել, քան բալանսավորված սննդակարգ պահպանող տղամարդկանց մոտ:

Այստեղից էլ հետևում է ապագա հայրիկներին ուղղված երկրորդ խորհուրդը. սահմանափակեք ճարպային սննդամթերքը, հետևեք ածաջրերի քանակին, հրաժարվեք արագ պատրաստման սննդից և կիսաֆաբրիկատներից: Արագ պատրաստման սնունդը, խորովածը, տապական, քաղցրավենիքը և թխվածքաբլիթները հանդիսանում են սպերմատոզոիդների թշնամին:

Երրորդ խորհուրդը հետևյալն է. պետք է սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքները: Այն իջեցնում է սպերմատոզոիդների շարժունակությունը և խտությունը. այդ իսկ պատճառով հղիություն պլանավորելիս ցանկալի է նաև սուրճից, և, իհարկե՝ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքներից, օրինակ՝ կոկա-կոլայից հրաժարվելը:

Այս խորհուրդներին հետևելը, իհարկե, չի նշանակում, որ տղամարդու նախաճաշը պետք է լինի ձանձրալի վարսակային շիլան: Օմլետները, խաշած և ջեռոցում եփած բնական միսը, ձուկը և ծովամթերքը, բրինձը և հնդկաձավարը կարող են փոխարինել արագ պատրաստվող սննդին. այս շարքում են նաև, թարմ բանջարեղենից պատրաստված աղցաններ:

Միգուցե, առաջին հայացքից այս ճաշացանկն անհետաքրքիր է թվում, բայց հիշեք ծովախեցգետնի համը, հավի նուրբ կրծքամիսը, բրինձը բազմագույն բուլղարական պղպեղներով, եգիպտացորենով և ոլոռով: Այս մթերքներից կարելի է պատրաստել ոչ պակաս համեղ ուտեստներ, քան պատրաստի և սառեցված սննդամթերքի բաժնում բաժնում վաճառվող ուտեստներն են: Իսկ, եթե սովոր չեք պատրաստել կամ սնվել տանը, ապա ուշադիր ուսումնասիրեք Ձեր սիրելի սրճարանի և ռեստորանի ճաշացանկը: Որպես կանոն, միշտ էլ կարելի է գտնել ուտեստներ, որոնք տապակված չեն մեծ քանակությամբ յուղի մեջ և համեմված չեն սննդամթերքի համը թուլացնող կծու համեմունքներով:

Comments: