fbyoutube

Հղիների սրտխառնոցը երեխայի առողջության գրավականն է. գիտնականներ

Կանայք, որոնք հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոց են զգում, ծննդաբերում են ավելի առողջ երեխաների, քան նրանք, որոնց մոտ չկան նմանատիպ ախտանշաններ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ՝ հղիության ժամանակ սրտխառնոցը կապված է նաև վիժումների ու բնածին արատների քիչ քանակի հետ՝ ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Reproductive Toxicology ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ հղիության ժամանակ թունավորման ախտանշաններ ունենում է կանանց 85%-ը:

Համարվում է, որ դա պայմանավորված հղի կնոջ օրգանիզմում պլացենտա առաջացնող գոնադոտրոպին հորմոնի աճով՝ նշում է Wall Street Journal-ը:

Գիտնականները ենթադրում են, որ դրա համեմատաբար բարձր մակարդակը նպաստում է ներարգանդային ավելի բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:

Comments: