fbyoutube

Ծխող հղի կանայք փոխում են իրենց երեխաների գենետիկան

Հղիության ընթացքում ծխելու վնասների մասին խոշորագույն հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծխող մայրերը փոխում են իրենց երեխաների ԴՆԹ-ն, ինչը առաջացնում է բնածին արատներ և հետագա կյանքում առողջության հետ կապված խնդիրներ:

Հայտնի է, որ մոր արգանդում երեխաները, որոնք ենթարկվում են ծխի ազդեցության, բնածին արատների ավելի մեծ հավանականություն ունեն, քան այն կանանց երեխաները, ովքեր չեն ծխել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ծխած և չծխած մայրերի երեխաների անհամապատասխանությունը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ երեխաները մեծանում են:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչու է հղիության ընթացքում ծխախոտի օգտագործումը նման խնդիրներ առաջացնում, բայց ավելի վաղ հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտի ծխի մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող է զարգացող պտղի ԴՆԹ-ում փոփոխություններ առաջացնել: Ավելի քան 7 հազար քիմիական նյութերից 100-ը շատ վտանգավոր է առողջության համար:

Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է հետագա հետազոտություն իրականացնել՝ հասկանալու համար, թե ԴՆԹ-ի այդ փոփոխությունները կպահպանվե՞ն, թե՞ ոչ: Այս հետազոտության մասին հոդվածը գիտնականները հրապարակել են Environmental Health Perspectives ամսագրում:

Comments: