fbyoutube

Շուտասելուկներ

Հենրիկ Բաբաջանյան «Կյանքի խնդիրը»

Մոտիկի, խորթի,

Արքայի, որբի

Որդը՝ որդից որդ,

Որպեսի խրթի

Մեզ՝ որդուց որդի,

Դրել է հերթի:

Բախտի՝ մեր խրթին՝

Ծըննդի, երթի

Եվ կյանքի խընդրի

Հիմքն է սա , որդի:

Հենրիկ Բաբաջանյան «Խաթուն կատուն»

Խաթուն կատուն

Տատից թաքուն

Թասն է բացում ,

Լափում մածուն,

Պոչը կըծկում,

Տնից ծըլկում:

Տատն է այցում,

Թասը բացում.

Ո'չ կատու կա,

Ո'չ էլ՝ մածուն:

Հենրիկ Բաբաջանյան «Կյանքի խնդիրը»

Մոտիկի, խորթի,

Արքայի, որբի

Որդը՝ որդից որդ,

Որպեսի խրթի

Մեզ՝ որդուց որդի,

Դրել է հերթի:

Բախտի՝ մեր խրթին՝

Ծըննդի, երթի

Եվ կյանքի խընդրի

Հիմքն է սա , որդի:

«Գետը գորտի մասին գիտի»

 

Գետը գորտի մասին գիտի

Այնքան՝ ինչքան գորտը՝ գետի:

Գետի գորտն ու գորտի գետը

Գետագետ ու գորտագետ են: