fbyoutube

Շուտասելուկներ

Յուրի Սահակյան «Ես մոտեցա Զ-տողին»

 

Ես մոտեցա Զ-տողին,

Հետո գտա Բ-տողին,

Իսկ քիչ հետո, ծառի տակ,

Տեսա բկլիկ Ու-տողին...

Ասի՝ տողե՜ր բանիմաց,

Ամեն ինչ պարզ է հիմա,

Չեմ զարմանա, թե շուտով

Հանդիպեմ ձեզ Ա-տողին...

Յուրի Սահակյան «Իր կտուրից Ասատուրը»

 

Իր կտուրից Ասատուրը

Անցավ հարևան կտուրը:

Հարևանը Ասատուրին

Ասաց.

-          Իջիր իմ կտուրից:

- Մի նեղանա, - ժպտաց ուրախ

Կտրին կանգնած Ասատուրը, -

Կուզե՞ս, դու էլ գնա հիմա

Ու բարձրացիր իմ կտուրը: