fbyoutube

Շուտասելուկներ

Շուտասելուկներ

Գութը գտավ գթառատին,

Գթառատին գթասիրտ,

Գլուխ-գլխի տվին երկար

Եվ անգութին... գթացին:

***

Գորտի որդին պատռեց մորթին,

Մի քիչ մորթի խնդրեց հորթից:

Իսկ հորթն էլ թե՝ գորտի՛ որդի,

Քեզ չի օգնի հորթի մորթին:

***

Գետը գորտի մասին գիտի

Այնքան՝ ինչքան գորտը՝ գետի:

Գետի գորտն ու գորտի գետը

Գետագետ ու գորտագետ են:

***

Գնե՛լ, Գնե՛լ, ա՛յ Գնել,

Հե՛շտ չէ հիմա գիրք գնել:

Գնա ու տես խանութում

Ի՛նչ գրեր են, ի՛նչ գներ... 

***

Բացված վարդին պետք չեն զարդեր,

Քանզի զարդ է բացված վարդն էլ:

***

Բարդ է, բարդ է սարդի գործը,

Սարդի գործը շատ է բարդ.

Սարդոստայնի քանի հանգույց

Պիտի հիշի ամեն սարդ:

***

Բարեհաճ է բարին բարուն,

Բարին բարուն՝ բարեկամ:

Ունեցածը ի՞նչ է բարու՝

Բարի սիրտ ու բարի կամք:

***

Գառը գառին կանգառում

Հարցրեց. "Ի՞նչն է խանգարում,

Որ գառը գառ որոնի

Անգառ ամեն կանգառում..."

***

- Բզիկ-բզիկ կանեմ, - ասաց

Բիզը բզին իրեն բզող:

- Լսվա՞ծ բզին բզի բզով...

***

Բազմոցի թոռը աթոռն էր,

Իսկ զավակը` բազկաթոռը,

Իսկ թոռնիկը բազկաթոռի`

Շատ սիրունիկ մի աթոռիկ:

***

Բունն իր բնով բնատեր է,

Բույնն իր բվով` բվատեր:

Ոչ բնատերն է անտուն,

Ոչ բվատերն է անտեր:

***

Բիձուկ-միձուկ

Բիձուկ-միձուկ...

 

Ոչ թե` միձուկ, այլ մի ձուկ:

Ձուկն ի՞նչ է, չի՞ կարող մեզ պես

Լինել ջահել կամ` բիձուկ: 

***

Ավելն ասաց ավելին.

- Չփափագես ավելին,

Հազար սենյակ էլ ավլես`

Չես հասնի ցախավելին:

***

Ամեն թռչուն չու չունի,

Չվողները ունեն չու:

Չվողներին` չվերթի

Լքված բներն են կանչում:

***

Ապա ցույց տուր ինձ ապացույցը քո:

Ապացույցը քո ապա ցույց տուր ինձ:

***

Արժե՞ր արդյոք մեկնել այլուր`

Որոնելու փրփուր ալյուր,

Երբ ամենուր նույն ալյուրն ու

Նույն ալրաբույրն է ամենուր: 

***

Արտույտն արտում,

Արտույտն արտում

Իր աղերսն է մարդուն կարդում,

Որ հապաղեն գոնե մի պահ

Հնձվորները հասուն արտում:

                                   Յուրի Սահակյան

***

Դու կարող ես սուտ ասել,

Ես կարող եմ սուտ ասել,

Արի փորձենք միասին

Սուտ չասել, այլ շուտ ասել:

                                        Յուրի Սահակյան

***

Մեր տան առաջ՝
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ՝
Մեր տան առաջ:

***

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:

***

Գնել, նել, այ նել,
Հեշտ չէ հիմա գիրք գնել,
Գնա ու տես խանութում
Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ:

***

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...

***

Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:

***

Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:

***

Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր:

***

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

***

Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:

***

Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին` սարի ուսին:

***

Ծիտը ծառին ծլվլում է՝ ծիվ, ծիվ, ծիվ:

***
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։

***

Ծիտը ծովից ջուր բերեց իր ճուտին ծարավ,

Ծառի ճյուղից ճուտը տեսավ, ճիկ-ճիկ արավ:

***

 

Կարմիր կովիկ, կաթ տուր, կարագ,

Արտակ, արի ու կեր արագ:

***

Ծառի վերև կարմիր արև, կանաչ տերև,

Կանաչ տերև, կարմիր արև ծառի վերև:

***

Սարի ուսին՝ սիրուն լուսին,

Սիրուն լուսին՝ սարի ուսին:

***

Մեր տան առաջ՝ կանաչ կակաչ,

Կանաչ կակաչ՝ մեր տան առաջ:

***

Փչեց հովիկ, փոքրի՛կ Հովիկ, հանդ տար կովիկ,

Հանդ տար կովիկ, փոքրի՛կ Հովիկ, փչեց հովիկ:

***

Կչկչան է ճուտը չալ,

Չալ է ճուտը կչկչան:

***

Ասատո՛ւր, սուր-սուր մասուր տուր,

Սուր-սուր մասուր տուր, Ասատո՛ւր: