Event: 'Մոխրոտը' Print
  Թատրոն
Date: Շաբաթ, Ապրիլ 22, 2017 - 2:00 pm
Duration: 1 Hour

Պետական կամերային երաժշտական թատրոն

Մոխրոտը

2017-04-08, 2017-04-22

Տոմսերի արժեքը` 800, 1000 դրամ

Մանկական զվարճալի երաժշտական ներկայացում՝ 1 գործողությամբՀեղինակ` Շ. ՊերրոՌեժիսոր` Ա. Միրիջանյան

Պատմության կենտրոնում մի աղջիկ է, որը ապրում էր իր տանը իր հոր հետ: Սակայն հոր մահից հետո ամեն ինչ փոխվում է: Աղջիկը դառնում է խորթ մոր ու երկու խորթ քույրերի աղախինը՝ կատարելով նրանց բոլոր քմահաճույքները: Նա ամբողջ օրը զբաղված է տան գործերով, որոնք խորթ մոր «շնորհիվ» անխնա ավելանում են՝ խեղճ Մոխրոտին թույլ չտալով հանգստանալ: Օրերից մի օր արքայական պալատում կազմակերպվում է շքեղ պարահանդես, որին պիտի մասնակցեն թագավորության բոլոր օրիորդները: Մոխրոտը ևս շատ ոգևորված է, բայց խորթ մայրը նրան հնարավորություն չի տալիս իրենց հետ գնալու: Երբ Մոխրոտը մնում է տանը մենակ, հայտնվում է բարի փերին: Միայն թե կախարդանքը չի կարող երկար տևել, և փախչելիս կոշիկի մոռացած զույգը վճռական դեր է խաղում սիրահարված արքայազնի համար՝ Մոխրոտին գտնելու հարցում:

Սկիզբը` 14:00