Event: 'Կրիսպի մկնիկը' Print
  Թատրոն
Date: Շաբաթ, Սեպտեմբեր 16, 2017 - 2:00 pm
Duration: 1 Hour

Պետական կամերային երաժշտական թատրոն

Կրիսպի մկնիկը

2017-09-16

Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ

ՊրեմիերաՄանկական երաժշտական ներկայացում՝ 1 գործողությամբ

Բեմադրիչ՝ Արթուր ՍարիբեկյանԿոմպոզիտոր՝ Վահե ՀայրապետյանՆկարիչ՝ Մերի ԱրեյանՊարուսույց՝ Նարինե Միրզոյան

Ներկայացումը պատմություն է գրագետ, բայց չափազանց վախկոտ ու բարի մի մկնիկի մասին, ում անունն է Կրիսպի: Նա ապրում է մի տան ձեղնահարկում և մշտական ահ ու սարսափի մեջ է: Եվ ահա մի օր նա որոշում է իր գիտելիքների շնորհիվ ստեղծել այնպիսի մի հրաշագործ լուծույթ՝ էլիքսիր, որը նրան կդարձնի քաջ ու անվախ: Հետագա գործողությունների ընթացքում Կրիսպի մկնիկին ընկերակցում են աղավնի Գուլյան և «խիզախ ծովահեն» թութակ Չիկոն: Վերջինս փորձում է մկնիկին համարձակ դարձնել գանձեր որոնելու արկածներով լի իր առաջարկով: Գուլյան և Չիկոն տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հորինում մկնիկի համար և, ի վերջո, բոլորը միասին գտնում են իսկական գանձը: Իսկ թե ի՞նչ գանձ են գտնում նրանք, սիրելի փոքրիկներ և հարգարժան ծնողներ, դուք կիմանաք ներկայացման ընթացքում:

1 ժամ տևող ներկայացումը հագեցած է հրաշալի, ճաշակով գրված երաժշտությամբ ու պարերով, բեմական գեղեցիկ ձևավորմամբ ու դինամիկ, ինտերակտիվ ընթացքով: Յուրաքանչյուր փոքրիկ անձամբ կարող է մասնակցել գանձերի որոնման մեր հերոսների ջանքերին:

Սկիզբը՝ 14։00