Event: 'Ամանորի արկածները անտառում' Print
  Թատրոն
Date: Շաբաթ, Հունվար 13, 2018 - 11:00 am
Duration: 1 Hour

«Ժպիտ» թատրոն

Ամանորի արկածները անտառում

2018-01-12, 2018-01-13

Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ

կամ` Չախոր-պուխոր-կարակոզՄանկական ամանորյա երաժշտական հեքիաթ ներկայացում

Ըստ Ի. Անդրեևայի համանուն պիեսի

Ներկայացումը մի զվարճալի պատմություն է Ամանորի նախօրեին անտառում կատարվող իրադարձությունների մասին: Ձմեռ պապը, սովորության համաձայն, առաջինը պետք է այցելի անտառի բնակիչներին, շնորհավորի նրանց ու բաժանի նվերներ, իսկ հետո այցելի երեխաներին: Սակայն պառավ Բաբա Յագան, որ ամեն տարի խանգարում ու փչացնում էր անտառի կենդանիների սպասված տոնը, հերթական անգամ ուզում է խափանել կենդանիների տոնը...

Ներկայացումը ինտերակտիվ է, հագեցած է ուրախ ու համահունչ երգերով ու պարերով, որոնք իսկական տոնի են վերածում ամանորյա հեքիաթը: Ներկայացման մասնակից հերոսներից են շատ սիրված հերոսներ Նապաստակը, Կարմիր գլխարկը, Ձյունանուշիկը, Արքայադուստրը, Բուրատինոն և, իհարկե, Ձմեռ Պապը:

Սկիզբը՝ Հունվ․ 12 - ժամը 11:00

Հունվ․ 13 - ժամը 11:00 / 13:00 / 15:00

Հասցե՝ Նոր նորքի թաղապետարանի մշակույթի կենտրոն