Event: '«Պատրանք և իրականություն». բացվել է ֆրանսաբնակարվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների մոդել' Print
  Ժամանց
Date: Չորեքշաբթի, Մարտ 14, 2018 - 1:00 pm
Duration: 1 Hour

Ս. թ. մարտի 8-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում /Ժամանակավոր ցուցադրությունների սրահ/ բացվել է ֆրանսաբնակ հայազգի արվեստագետներ Գևորգ և Վարդան Թառլոյանների «Պատրանք և իրականություն» խորագիրը կրող ցուցադրությունը:

Կցուցադրվեն Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստները. ցուցադրությունը կուղեկցվի արական սեռի հայ լավագույն երաժիշտների կատարումներով:

ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած այս ցուցադրությունն իր տեսակի մեջ աննախադեպ է Հայաստանում և ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ կիրառական լայն հնարավորություններ:

Ցուցադրությունը լայն հանրության համար կգործի մարտի 9-ից ապրիլի 7-ը։