Event: 'Մոխրոտիկ. երազանքներն իրականանում են' Print
  Թատրոն
Date: Ուրբաթ, Հունիս 15, 2018 - 2:00 pm
Duration: 1 Hour

Պետական կամերային երաժշտական թատրոն

Մոխրոտիկ. երազանքներն իրականանում են

2018-06-02, 2018-06-15
Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ

Պրեմիերա

Մանկական զվարճալի երաժշտական ներկայացում

Հեղինակ` Ն․ Կոլյադա

Ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան

Ի՞նչ անել, երբ մնացել ես աշխարհում մեն-մենակ, իսկ խորթ մայրն ու քույրերը քեզ օգնելու փոխարեն հոգս են ավելացնում։ Ինչպե՞ս մնալ բարի ու չչարանալ աշխարհի դեմ․․․ միայն երազելով։ Երազանքն է, որ կարող է թեթևացնել հոգսերն ու օգնել հաղթահարել դժվարությունները։ Իսկ կարո՞ղ են երազանքները իրականություն դառնալ։ Այո՛, մանավանդ, երբ աշխարհում կան բարի փերիներ, որոնք միշտ գիտեն՝ ինչպես լինել ամենագեղեցիկը արքայական պարահանդեսում։

Այս հեքիաթում կա ամեն ինչ՝ չարի և բարու պայքար, հրաշքներ, սեր և երջանիկ ավարտ։ Մոխրոտիկը պարզապես դասական հեքիաթ չէ: Այն սովորեցնում է լինել բարի, աշխատասեր, համբերատար և պայքարել երազանքի իրականացման համար։ Իսկ երազանքներն անկասկած իրականանում են։

Սկիզբը` 14:00, 16:00